Մեր մասին

Փառատոնի նպատակը կոնկրետ է․ հանրայնացել հայկական ավանդական հարուստ ու բազմազան խոհանոցը և դրանով նպաստել Լոռու մարզում, մասնավորապես Դսեղում զբոսաշրջության զարգացմանը։
«Ուտելի բույսերը հայկական խոհանոցում» փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2019թ․օգոստոսին 17-ին, Լոռու մարզի Դսեղ համայնքում։ Կազմակերպիչը «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպությունը և «ՏՈՒԿ» համայնքային նախաձեռնությունների կենտրոնն են,որոնք Դսեղի հետ կապված են բազմաթիվ «թելերով»․ համագործակցում են ՏԻ մարմինների, քաղաքացիական ակտիվիստների և անհատների, համայնքային բիզնես-ձեռնարկությունների հետ։

Մեր պատմությունը

Չնայած առաջին անգամը լինելուն, կազմակերպիչներն ապահովել են և հյուրերի (1000-ից ավելի հյուր Հայաստանի տարբեր բնակավայրերից) և մասնակիցների (ավելի քան 40 տաղավար․ Դսեղի բնակիչներ, որ ներկայացրել ու վաճառել են իրենց ստեղծած բերքն ու բարիքը, Լոռու մարզի գյուղական համայնքներ, սոցիալական ու այլ ձեռնարկություններ) լայն ընդգրկում ու ակտիվ ներգրավվածություն։

Դսեղի ընտրությունը պատահական չէ։

ՀԿ կենտրոնի ու ՏԻՄ համագործակցության արդյունքում ձևավորվել է  փոխադարձ վստահություն, որը և հիմք է դրել հերթական՝ Դսեղը հանրայնացնելու, գյուղը, պատմությունը, գյուղական կյանքն ու առօրեականությունը ներկայացնելու նախաձեռնությանը։

Փառատոնի առաջարկները բազմազան են, սակայն «մեխը», հիմնական առաջարկը Դսեղի ու  այլ համայնքների տարածքներից հավաքված բույսերից պատրաստված  կերակրատեսակների,

 չորացված ու պահածոյացված բույսերի վաճառքն է, ուտեստի համտես-հյուրասիրությունը, որպեսզի մի կողմից ցույց տրվի Լոռու բնության բազմազանությունը, մյուս կողմից՝ մարդ-բնություն սերտ կապերը, որ ձևավորվելով ու զարգանալով հարյուրամյակների ընթացքում, դարձել են փորձ, հմտություն,  գիտելիք ու կենսակերպ։

Մեր թիմը

Սյուզան Հովսեփյան

Փառատոնի նախագծի ղեկավար

Վահե Խաչիկյան

Փառատոնի հանրային կապերի պատասխանատու

Արփինե Հակոբյան

Փառատոնի հիմնադիր

Մեր առաքելությունը

Լոռու մարզը դարձնել այցելությունների հրաշալի վայր՝ շեշտադրելով այստեղ աճող բուսատեսակների օգտագործումը սննդի մեջ։

Կանաչ Լոռի

Բնության հարստությունն անգնահատելի է

Ուտելի բույսերի մոլորակ Լոռի